News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բեւեռլի Հիլզում  Julien`s Auctions-ի «Հոլիվուդի լեգենդները» աճուրդի երկրորդ օրվա առանցքային լոտերն են դարձել  Չառլի Չապլինին պատկանող իրերը` նրա հանրահայտ գլխարկը եւ եղեգնյա ձեռնափայտը:

Չապլինի գլխարկը վաճառվել է 58 հազար դոլարով, իսկ ձեռնափայտը գնել է անանուն գնորդը` 42 հազար դոլարով, հայտնում է Agence France-Presse-ը:

Աճուրդի երկրորդ օրը, բացի Չապլինի իրերից, վաճառվել են նաեւ բազմաթիվ այլ իրեր եւ առարկաներ, այդ թվում` ձիարշավորդի հագուստ, որով Քլարք Գեյբլը նկարահանվել էր «Քամուց քշվածներում» (լոտը վաճառվել է 57 600 հազար դոլարով), հայտնում է  Lenta.ru-ն:

«Հոլիվուդի լեգենդները» աճուրդն սկսվել է մարտի 31-ին: Աճուրդի առաջին օրը ի թիվս այլոց վաճառվել էր նաեւ արքայադուստր Դիանայի զգեստը, որը նա հագել էր 1992 թվականին: Հագուստը պատրաստել էր մոդելյոր Քեթրին Ուոլքերը, այն վաճառվել է 108 հազար դոլարով: Աճուրդի հաջորդ օրը երգչուհի Ուիթնի Հյուսթոնի զգեստները եւ զարդերը վաճառվել էին 80 հազար դոլարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ