News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունգարիայի նախագահ Փալ Շմիթը հայտարարել է, որ հրաժարական է տալիս` կապված դոկտորական ատենախոսության շուրջ առաջացած սկանդալային պատմության հետ, հաղորդում է Reuters-ը:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Բուդապեշտի Իգնաց Զեմելվայսի անվան բժշկության եւ սպորտի համալսարանի գիտական խորհուրդը զրկել էր նախագահին դոկտորի գիտական աստիճանից` գրագողության համար:

Խորհուրդը գտել է, որ նա օգտվել է բուլղարացի Նիկոլայ Գեորգիեւի ատենախոսության տեքստի բառացի թարգմանությունից` չձեւակերպելով դրանք որպես հղում եւ չնշելով աղբյուրը: Դրանից հետո, Հունգարայի մայրաքաղաքում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոց` պահանջելով նախագահի հրաժարականը: Սակայն Շմիթը հայտարարել է, որ մտադիր չէ թողնել պաշտոնը` այդ միջադեպի պատճառով, իսկ իր պաշտոնը պետք է թողնի համալսարանի ռեկտոր Թիվադար Տուլասայը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ