News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վերջին շրջանում Ադրբեջանն առնվազն չորս անգամ հրաժարվել է ձեռք բերված պայմանավորվածություններից: Այդ մասին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

Պատասխանելով այն հարցին, թե Ադրբեջանը բողոքարկում է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերը եւ այդուհանդերձ ներկայացնում դրանք խեղաթյուրված տարբերակով, նախարարը հիշեցրել է, որ վերոնշյալ փաստաթղթերն ընդունվել են 93 թ.-ին, եւ դրանց հիմնական պահանջը ռազմական գործողությունների դադարեցումն էր եւ հրադադարի վերաբերյալ համաձայնությունը: Նախարարի խոսքով, ցավոք, յուրաքանչյուր բանաձեւից հետո, Ադրբեջանը ոչ միայն չէր հետեւում այդ պահանջներին, այլեւ ակտիվացնում էր ռազմական գործողությունները, բանաձեւից բանաձեւ պարտություն կրելով տեղի հայկական ուժերից: «Հենց տեղի հայկական ուժերը` դա այն բառն է, որն օգտագործվում է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերում»,-շեշտել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը:

Նրա խոսքով, ոչ թե ՄԱԿ-ի ԱԽ-ի պահանջով, այլ ջախջախիչ պարտություն կրելու հետեւանքով, Ադրբեջանը հարկադրված է եղել Ղարաբաղից խնդրել հրադադարի վերաբերյալ համաձայնագրի կնքում, ինչի մասին իր գրքում գրում է ռուս դեսպան Կազիմիրովը, ում ջանքերի շնորհիվ էլ կնքվել է համաձայնագիրը: Նախարարը նշել է, որ եղել է ժամանակաշրջան` ուղղված հրադադարի պայմանագրի կնքմանը: Այժմ էջը փոխվել է, եւ կողմերն սկսել են զբաղվեն կարգավորման գործընթացով: Նախարարի խոսքով, համանախագահող երկրները եւս չեն վկայակոչում այդ բանաձեւերը, քանի որ դա կոնկրետ վերաբերվում է հրադադարին, այլ ոչ թե հակամարտության կարգավորմանը:

ԱԳՆ ղեկավարը ընդգծել է, որ կարգավորումը տեղի է ունենում ԵԱՀԿ ՄԽ-ի միջնորդությամբ, վերջին տարիներին հսկայական ջանքեր են գործադրվել Ռուսաստանի նախագահի կողմից` կողմերի դիրքորոշումները մոտեցնելու ուղղությամբ, եւ որոշակի առաջընթաց է գրանցվել, որը արտացոլվել է Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահների` Սոչիում կայացած հանդիպման ժամանակ հնչեցված հայտարարություններում: Նախարարի կարծիքով, ստատուս-քվոյի առնչությամբ ադրբեջանցիները դա բացատրում են այլ գործոնով` Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ:

Դրան համանախագահները բազմիցս պատասխանել են, այդ թվում ԱԳՆ ղեկավարների մակարդակով, որ որպես կարգավորման հիմք առաջարկվող բոլոր սկզբունքները եւ էլեմենտները մշակվում են որպես մեկ ամբողջություն, եւ դրանք հնարավոր չէ բաժանել միմյանցից, քանի որ այդ դեպքում կարգավորման հասնել հնարավոր չի լինի: Ինչ վերաբերվում է բուն ստատուս-քվոյին եւ թե ով է դրանում շահագրգռված, ապա, Էդվարդ Նալբանդյանը ընդգծել է, որ վերջին շրջանում Ադրբեջանը մերժել է ԵԱՀԿ ՄԽ-ի առնվազն չորս առաջարկ, ինչը խոսում է Բաքվի իրական ցանկությունների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ