News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման` 2011 թվականին սպանված առաջնորդ Ուսամա Բեն-Լադենի երեք այրիներին եւ երկու ավագ դուստրերին Պակիստանում դատապարտել են 45 օրվա ազատազրկման` ապօրինաբար երկիր մուտք գործելու մեղադրանքով: Բացի այդ, նրանց տուգանել են 10 հազար ռուփիով (մոտ 110 դոլար):

Կանայք արդեն մեկ ամիս անցկացրել են ազատազրկման մեջ: Այսպիսով, նրանց մնացել է նստել եւս երկու շաբաթ, որից հետո նրանց կարտաքսեն Պակիստանից: Թե կոնկրետ որտեղ կարտաքսեն նրանց, չի հաղորդվում:

Բեն-Լադենի այրիներից մեկը ծնվել է Եմենում, մյուս երկուսը` Սաուդյան Արաբիայից:

Երեք կանայք ապրել են Աբոտաբադ քաղաքում, որտեղ գրոհել են ամերիկացի հատուկջոկատայինները` սպանելով Բեն-Լադենին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ