News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ամուր կաղին» Բրյուս Ուիլիսը չորրորդ անգամ հայր է դարձել: Մոդել Էմմա Հեմինգը նրա եւս մեկ դուստր է պարգեւել: Վերջինիս  համար դա առաջին երեխան է:

Նորածին Մեյբլ Ռեյ Ուիլիսը լույս աշխարհ է եկել ապրիլի 1-ին` Լոս Անջելեսի ծննդատներից մեկում: Հաղորդվում է, որ մայրն ու դուստրն իրենց լավ են զգում: Սակայն աստղային հայրն առայժմ գերադասում է չմեկնաբանել ուրախալի իրադարձությունը, հաղորդում է dni.ru-ն:

Նորությունը, որ Բրյուս Ուիլիսի ընտանիքում համալրում է սպասվում, հաղորդվել էր 2009թ. մարտի 21-ին:

Բրյուս Ուիլիսը եւ Էմմա Հեմինգը ծանոթացել են ընդհանուր ընկերների միջոցով: Զույգը հարաբերությունները օրինականացրել է 2009թ. մարտի 21-ին: Հատկանշական է, որ հարսանիքին հրավիրվել էին Ոիլիսի նախկին կին Դեմի Մուրը ամուսնու` Էշթոն Քաթչերի եւ երեխաների հետ: Բրյուսի 33-ամյա կինը ձուլվեց մեծ ընտանիքում այնպես, ինչպես ժամանակին Էշթոնը:

Ուիլիսի համար նորածին Մեյբլ Ռեյը չորրորդ երեխան է: Հոլիվուդյան դերասանուհի Դեմի Մուրի հետ ամուսնության ընթացքում, որի հետ համատեղ ապրել են 1987-2000 թվականներին,  երեք դուստր էր ծնվել: Այժմ ավագ դուստր Ռումեն Գլենը 23 տարեկան է, Սքաութ Լյարը`20, իսկ կրտսեր Տալուլե Բելլը` 18:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ