News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Սաբիրաբադ շրջանի երկու գյուղերի բնակիչներն այսօր` ապրիլի 2-ին, բողոքի ակցիա են կազմակերպել Սաբիրաբադի գործադիր իշխանության ղեկավարի նստավայրի առջեւ: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը: Ակցիային մասնակցել է մոտ 150 մարդ:

Բնակիչների դժգոհությունը կապված էր սոցիալական խնդիրների հետ, անցյալ տարի տեղի ունեցած հեղեղումների հետեւանքով նրանց կրած նյութական կորուստների դիմաց մինչ օրս որեւէ փոխհատուցում չի տրվել: Գործադիր իշխանության ղեկավար Նազիմ Իսմայիլովը պատրաստակամություն է հայտնել լսել նրանց բողոքներն ու դժգոհությունները: Ցուցարարների հետ հանդիպելուց հետո, Սաբիրաբադի գործադիր իշխանության ղեկավարը երեք օր ժամանակ է խնդրել իրադրությունը գնահատելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ