News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 05
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Երեւանյան հեռանկարներ» 13-րդ երաժշտական միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով Երեւանում գտնվող Տոկիո լարային քառյակի անդամներին եւ փառատոնի հիմնադիր նախագահ, գեղարվեստական ղեկավար,  կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանին:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին` քաղաքապետը շնորհավորել է 2012 թվականի համերգաշրջանի բացման կապակցությամբ եւ կարեւորել քառյակի մասնակցությունը երեւանյան մշակութային կյանքին:

«Մեր քաղաքը մշակութային հարուստ պատմություն ու ներկա ունի եւ մեզ համար պատիվ է հյուրընկալել ձեզ Երեւանում: Վստահ եմ, որ համերգային անմոռանալի երեկո է սպասում երեւանցիներին»,-նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Երեւանի դռները միշտ բաց են քառյակի առջեւ:

Շնոհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ հյուրընկալության համար` Տոկիո լարային քառյակի անդամները նշել են, որ, իրենք տպավորված են ու երջանիկ 7 տարի անց` 2-րդ անգամ գտնվել 2794-ամյա քաղաքում եւ անհամբեր սպասում են երեւանյան հանդիսատեսի հետ հանդիպմանը:

Տարոն Մարգարյանը հյուրերին առաջարկել է ազատ ժամանակը տնօրինել քաղաքին ծանոթանալով եւ հույս հայտնել, որ քառյակի հետ հաջորդ հանդիպումը չի ուշանա ու երեւանյան հանդիսատեսը ավելի հաճախ հնարավորություն կունենա ունկնդրել երաժշտախմբի կատարումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ