News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Pepsi-ն սահմանափակ թվով նոր ըմպելիք կթողարկի` նվիրված Մայքլ Ջեքսոնին եւ նրա հիթային Bad (1987 թվական) ալբոմի 25-ամյակին:

Ներկայումս բրենդը զբաղվում է Pepsi-ի շշի դիզայնի մշակմամբ, համագործակցելով լեգենդար երգչի ժառանգորդների հետ: Ենթադրվում է, որ շշի վրա կլինի Մայքլ Ջեքսոնի պատկերը, կապույտ ֆոնին պարելիս:

Սահմանափակ թվով արտադրանքը (գինը 99 սենթ) վաճառքի կհանվի երգչի հիշատակի օրը (մայիսի վերջին):

Pepsi ընկերությունն իր այս քայլով ոչ միայն պատվում է երգչի հիշատակը, այլ նաեւ նշում նրա հետ իրենց համագործակցությունը, որը սկիզբ է առել 1984 թվականին: Այդ ժամանակ New Generation գովազդային արշավի ժամանակ այրվել էին Ջեքսոնի մասերը:

1988-ին Pepsi-ն հովանավորել է Մայքլ Ջեքսոնի համաշխարհային շրջագայությունը, որի շրջանակներում 16 ամիս շարունակ  երգիչը 123 համերգ` 15 երկրներում:

Նրա ելույթներին ներկա է եղել 4,4 մլն հանդիսատես, որը շրջագայությունը դարձրել է երաժշտության պատմության մեջ ամենանշանակալիցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ