News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին մտադիր են բուժման համար ուղարկել Խարկովի «Ուկրերկաթուղի» հիվանդանոց: Այդ մասին ասվում է Ուկրաինայի առողջապահության նախարարության հաղորդագրությունում:

Համաձայն հաղորդագրության` հիվանդանոցի նյութատեխնիկական բազան լիովին համապատասխանում է գերմանացի մասնագետների ներկայացրած եւ Ուկրաինայի առողջապահության նախարարության բժշկական հանձնաժողովի մասնագետների հետ համաձայնեցված պահանջներին, հաղորդում է vesti.ru-ն:

Հիշեցնենք, ավելի վաղ գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան Տիմոշենկոյին Կաչանովի ուղղիչ գաղութից դուրս մասնագիտացված բժշկական հաստատությունում բուժում ստանալու թույլտվություն էր տրամադրել:

Անցնող շաբաթվա վերջում Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Ռենատ Կուզմինը նշել էր, որ Կիեւում քննարկում են Տիմոշենկոյին Գերմանիայում բուժելու հավանականությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ