News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանություններն իրենց ժողովրդից զոմբի են ստեղծում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է խորհրդարանի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով գտնվում է Բաքվում` մասնակցելու Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանին:

Նաիրա Զոհրաբյանն իր վրդովմունքն է հայտնել ադրբեջանական հեռուստատեսությամբ հեռարձակվող եւ մամուլում տպագրվող նյութերի կապակցությամբ: «Հարկ է մեկ ժամ միացնել հեռուստացույցը եւ սարսափ է սկսում: Պետական եւ ոչ պետական հեռուստաալիքները գրաֆիկով, ժամ առ ժամ համառորեն հակահայկական քարոզչություն են տանում: Նրանց մոտ հատուկ ժամեր կան, երբ մարդկանց ուղղակի սրսկում են հակահայկական գաղափարներով»,- նշել է նա:

Նրա խոսքով, հայկական պատվիրակությունը գտնվում է անվտանգության ծառայության լուրջ հսկողության տակ, բացառվում է միջադեպի ցանկացած հնարավորություն: «Նրանք անում են ամեն ինչ, որ անկանխատեսելի ոչ մի բան չլինի: Նրանք հիմքեր ունեն այդպես կարծելու, քանի որ այստեղ մի ողջ ժողովուրդ, սերունդներ աճել եւ կերակվել են հայերի նկատմամբ ատելությամբ: Մեզ ներկայացնում են որպես ադրբեջանցիների գենետիկ թշնամիներ»,- նշել է Զոհրաբյանը:

Պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է արդյոք Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի հարթակը փոքր-ինչ հալեցնել սառույցը, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Հայկական կողմը միշտ ասել է, որ կա հարցերի շրջանակ, որ փոխադարձ հետաքրքրություն է ներկայացնում, մասնավորապես կրթության, բնապահպանության, հումանիտար ոլորտներում եւ այլ: Հայկական կողմը պատրաստ է երկխոսության, բայց Բաքվի պաշտոնական դիրքորոշումը միշտ տարբերվել է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների նկատմամբ կտրուկ դժկամությամբ: Ընդգծում եմ` դա մի պատգամավորի, առանձին անհատի կարծիք չէ, այլ պաշտոնական տեսակետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ