News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը ցանկանում է  օգնել Հայաստանին բարեկեցիկ, ժողովրդավար եւ արեւմտյան արժեհամակարգով պետություն դառնալու ձգտման մեջ: Այդ մասին այսօր`ապրիլի 2-ին, հայ-ամերիկյան հարաբերությունների 20-ամյակին նվիրված ելույթի ժամանակ ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Դեսպանի խոսքով` եթե նախկինում ԱՄՆ-ի օժանդակությունն ավելի շատ մարդասիրական էր, ապա այժմ այդ երկիրը նպատակ ունի նպաստել այդպիսի արժեհամակարգ կրող գործընկերների ջանքերին. «Չնայած մենք համարվում ենք հզոր տերություն, ինչը ենթադրում է շատ ռեսուրսներ, սակայն մենք միայնակ ոչինչ անել չէինք կարող: Մենք հաջողության ենք հասել միասին` մեր հիմնարար արժեքները կիսողների հետ փոխգործակցությամբ».

Հեֆերնի խոսքով, հետագա 20 տարիներին ԱՄՆ հաջողության կարեւոր գրավականը կլինի այն, թե ինչքանով կունենան ընդհանուր արժեքները կրող կամ գաղափարակից գործընկերներ Հայաստանում: Դեսպանի գնահատմամբ` իրական գործընկերությունը հիմնվում, խարսխվում է ընդհանուր արժեքների վրա:

Դեսպանը հիշատակեց նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը, ըստ որի, Հայաստանը գնում է դեպի եվրոպական չափանիշների հետեւողական ներմուծում` պետական, հասարակական ու տնտեսական կյանքի բոլոր ոլորտներ առանց բացառությունների ու վերապահումների. «Դեսպանը փաստեց, որ Հայաստանը ձեռնամուխ է այդ արժեքների վրա հիմնված բարեփոխումների գործին: Հայաստանում ժողովրդավարության գործընթացների ու հաստատությունների կայացմանն ուղղված ամերիկյան ջանքերի հիմքում այս սկզբունքների հաստատումն է: Խոսքի ազատության պաշտպանությանն ուղղված են այնպիսի քայլեր, ինչպիսիք են խաղաղ հավաքների անցկացումը, հեռուստաեթերի հասանելիությունը, լրագրողների պաշպանությունը, հավասար խաղի պայմաններն առաջիկա ընտրությունների համատեքստում»:

Հեֆերնը նաեւ  հույս հայտնեց, որ մայիսի 6-ին կայանալիք ընտրությունները կլինեն ազատություն եւ արդարություն ներշնչող եւ զարկ կտան հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացմանը. «Պետք է ստեղծել ինստիտուցիոնալ ցանցեր եւ դաշինքներ` ձայները լսելի դարձնելու համար, մշակել եւ գործարկել կեղծիքները կանխելուն եւ կառավարության հաշվետվողականությունն ապահովելուն ուղղված մեխանիզմներ, որոնք համարվում են ժողովրդավարություն կառուցելու քարերն ու շաղախը: Նրանք, ովքեր ցանկանում են կառուցել ժողովրդավարություն, չեն կարող սահմանափակվել միայն հայտարարություններով»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ