News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուս հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր Թիմուր Բեքմամբեթովը իր ֆիլմում նկարահանվելու համար հրավիրել է երգիչ Դիմա Բիլանին:

Խորհրդային հայտնի «Հաջողության ջենթլմեններ» ֆիլմի նոր տարբերակում Բիլանը կմարմնավորի ինքն իրեն. հայտնի կատարող` ուժերի լիակատար ծաղկման շրջանում եւ երկրպագուհիների հսկայական բանակով, որոնք հերթ են կանգնում նրա ինքնագիրը ձեռք բերելու համար:

Բիլանը համաձայնել է ռեժիսորի առաջարկին` հայտարարելով, որ վաղուց է ցանկանում իրեն փորձել այլ բնագավառներում եւս, հաղորդում է MyJane-ը:

Հայտնի չե, թե ովքեր կմարմնավորեն ֆիլմի հայտնի երեք հերոսներին: Միայն հայտնի է, որ ֆիլմը վարձույթում կհայտնվի տարեվերջին:

Պրոդյուսերը, որը բավական հայտնի է նաեւ Ռուսաստանի սահմաններից դուրս,  խորհրդային դասականներով տարվել է դեռեւս մի քանի տարի առաջ, երբ նկարահանեց «Ճակատագրի հեգնանքը. շարունակություն» ֆիլմը: Այն հավաքեց 55 միլիոն դոլար, հիշեցնում է  NEWSmusic.ru-ն:

Ֆիլմը հանրությանը կներկայացվի տարեվերջին: Պրոդյուսերները վստահ են, որ «Հաջողության ջենթլմեններ-2»-ը ընտանեկան նոր կատակերգություն կդառնա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ