News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Թուլուզյան հրաձիգ» Մոհամեդ Մերային միտումնավոր են գնդակահարել ոստիկանական հատուկ գործողության ընթացքում, հայտարարել է Զահիա Մոհթարին, ում Մոհամեդի հայրը վարձել է Ալժիրում Ֆրանսիային դատի տալու համար: Առաջիկայում Մոհթարին պատրաստվում է այցելել Ֆրանսիա` հայցը դատարան ներկայացնելու համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ալժիրում կայացած մամուլի ասուլիսում փաստաբանը հայտարարել է, թե իրենք երկու նույն տեսագրություններ ունի, որոնցում Մերան ոստիկանին ասում է, թե անմեղ է: Փաստաբանն ասել է, թե տեսագրություններն իրենց տրամադրել են անմիջականորեն գործողությանը մասնակցած մարդիկ, որոնք ուզում են` մարդիկ իմանան ճշմարտությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գործում երկու տեսագրություններ էին շրջանառվում, որոնք նկարել էր անձամբ Մերան, սակայն դրանց ամբողջական բովանդակությունը դեռ անհայտ է:

Մոհթարիի կարծիքով, Մերան դարձել է «մեքենայությունների զոհ եւ օգտագործվել է ֆրանսիական հատուկ ծառայությունների կողմից, ապա վերացվել է, որ ճշմարտությունը ջրի երես դուրս չգա»:

Փաստաբանը նշել է, թե ֆրանսիական արդարադատության երեք անձի անուն է տալու, որոնք իբր աշխատել են Մերայի հետ:

Նշենք, որ «Թուլուզի հրաձիգը» գնդակահարվել էր հատուկ ջոկատի կողմից մարտի 22-ին: Նա մեղադրվում էր մարտի 11-ին եւ 15-ին երեք զինվորականների, նաեւ մարտի 19-ին չորս անձի սպանության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ