News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Մեծն հաջորդ» Կիմ Չեն Ընը թույլ աշակերտ է եղել եւ հաճախ է բաց թողել դասերը: ԿԺԴՀ ներկայիս առաջնորդի` Բեռնի միջազգային դպրոցում ուսանելու շրջանի մասին նման մանրամասներ է հրապարակել շվեյցարական Le Matin Dimanche պարբերականը:

Ըստ պարբերականի` ուսանելու առաջին տարվա ընթացքում Կիմ Չեն Ընը բաց է թողել 75 ուսումնական օր, իսկ երկրորդ տարվա ընթացքում` 105 օր: Դասընկերները հիշել են, որ նա հաճախ դասի էր գալիս արդեն ճաշից հետո:

Ապագա առաջնորդն ուսման մեջ հաջողություններով առանձնապես աչքի չի ընկել. մասնավորապես բնագիտությունից նա ստացել է 3,5 բալ` 6 հնարավորից: Մաթեմատիկան, մշակութաբանությունը, հասարակագիտությունն ու անգլերենը  նա հանձնել է «չորսի»:

Ավելի լավ նա իրեն դրսեւորել է  երաժշտության եւ տեխնիկական գիտությունների մեջ` ստանելով «գերազանց»:

Բացի այդ, գերմաների վատ իմացության պատճառով, նա սովորել է իրենից երկու տարի փոքրերի հետ: Դպրոցում նրան անվանել են Ըն Պակ:

Նշենք, որ Կիմ Չեն Ընը երկիրի ղեկավարումն ստանձնել է 2011թ վերջին` հոր մահից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ