News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գիտակցաբար սոված մնալը երկարացնում է կյանքի տեւողությունը: Նման եզրակացության են հանգել Մարք Մեթսոնն ու գիտնականների խումբը` ԱՄՆ ազգային ինստիտուտից: Նրանք մի քանի տասնյակ տարի հետազոտություն են իրականացրել: Նման հետազոտության համար առիթ է դարձել այն փաստը, որ մեր նախնիները հնարավորություն չեն ունեցել սնվել օրական երեք անգամ:

Ինչպես գրում է Kedem-ը, գիտնականները որոշել են պարզել, թե առողջությանն ինչ օգուտ է բերում սոված մնալը եւ եկել եզրակացության, որ չափի մեջ սոված մնալու մեջ է երկարակեցության գաղտնիքը:

Դիետան, որի հիմքում ոչ հաճախ կերակրելն է, փորձարկել են կենդանիների վրա: Պարզվել է, որ կարճաժամկետ սովածության ժամանակ ուղեղի բջիջներն ունակ են միացնել BDNF գենը, որը դեր է խաղում Ալցգեյմերի եւ Հանթինգթոնի հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաեւ աֆեկտիվ խանգարումների գործում:

Ավելի վաղ բրիտանացի հետազոտողները հայտնել էին, որ սոված մնալը խթանում է հասակի հորմոնների արտադրությունը:

Ինտենսիվ ֆիզիկական վարժությունները պարբերաբար սոված մնալուն զուգահեռ (12-24 ժամ) ավելի մեծ արդյունք են տալիս, քան պարբերաբար սնվելը: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը եւ սննդի պակասը հենց այն պայմաններն են, որի պայմաններում մարդու մարմինը էվոլյուցիայի է ենթարկվել հազարավոր տարիներ, պնդում են հետազոտողները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ