News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում առաջիկա խորհրդարանական ընտրություններն անցնելու են շատ նորմալ մթնոլորտում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Շատ նորմալ, շատ ազատ, արդար ընտրություններ են անցնելու»,- ասաց քաղաքապետը:

Հարցին, թե կարո՞ղ են արդյոք միջադեպեր լինել ընտրությունների ժամանակ, հատկապես որ, խոսվում է Գյումրիում տեղի ունեցած նախընտրական ծեծկռտուքի մասին, Տարոն Մարգարյանը նշեց. «Ճիշտն ասած, ես չեմ լսել այլ քաղաքների մասին: Բայց Երեւան քաղաքում մեկ ընտանիքի նման ենք եւ մեկ ընտանիքի նման էլ պետք է անցկացնենք ընտրությունները»:

Գնահատելով ընտրություններին մասնակցող կուսակցությունների շանսերը` Տարոն Մարգարյանը նշեց. «Կհաղթի այն կուսակցությունը, որը շատ քվե կստանա ժողովրդի կողմից: Բնականաբար, ես հանրապետական եմ, կուզեմ` հանրապետականը հաղթի: Ամեն կուսակցական կուզենա, որ իր կուսակցությունը հաղթի: Ով աշխատել է նա էլ կստանա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ