News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«System of a Down»-ի մեներգիչ Սերժ Թանգյանն ավարտում է իր երրորդ անհատական ալբոմի ձայնագրման աշխատանքները:

Ալբոմը, որը կոչվում է «Խարակիրի» եւ ձայնագրվել է  Serjical Strike/Reprise Records ստուդիայի կողմից,  կթողարկվի այս ամռանը, հաղորդում է  KNAC ռադիոկայանը:

«Այս ալբոմը տարբերվում է այն ամենից, ինչ ես արել եմ նախկինում որպես մենակատար: Դրանում ավելի շատ շարժում կա, ինչպես նաեւ կան 80-ականների գոթական եւ էլեկտրոնային տարրեր` սկսած դինամիկ ծանր ռոքից մինչեւ էպիկական մեղեդային երգեր»,-ասել է Թանգյանը:

Ինչ վերաբերում է լիրիկային, ապա երգերն ինչպես անձնական ապրումների, այնպես էլ քաղաքականության եւ փիլիսոփայության, հումորի եւ սիրո մասին են:

Սերժ Թանգյանը նաեւ նշել է, որ երեք երգ գրելու համար IPad  է օգտագործել: «Մենք պետք է փորձենք այլ կերպ երաժշտություն գրել` անսպասելի արդյունքներ ստանալու համար»,-ավելացրել է նա:

Հիշեցնենք, որ Թանգյանի առաջին  անհատական «Elect the Dead»  թողարկվել էր 2007 թ-ին,  որին հաջորդել էր «Imperfect Harmonies»-ը` 2010թ-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ