News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը չի պատասխանում նախկին արտգործնախարար, օրեր առաջ «Բարգավաճ Հայաստանին» անդամակցած Վարդան Օսկանյանի հայտարարությանը` կոալիցիայի ձեւական լինելու մասին:

Վարչապետն ապրիլի 2-ին մասնակցում էր ՀՀԿ ստեղծման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Նա կտրականապես հրաժարվեց պատասխանել NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչպես է գնահատում Օսկանյանի հայտարարությունը:

«Մենք լուրջ գործով ենք զբաղվում, գործընկերների հետ նշում ենք կուսակցության ստեղծման 22 տարին, լավ տրամադրություն ունենք, հարյուրավոր նոր անդամներ ունենք»,- ասաց վարչապետը` հրաժարվելով պատասխանել:

Հարցին, թե ո՞ր կուսակցությունն է հաղթելու խորհրդարանական ընտրություններում, վարչապետը պատասխանեց. «Հանրապետական կուսակցությունը հաղթելու է, չկասկածես»:

Նշենք, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել էր. «Ճիշտ է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որին ես անդամակցել եմ, դեռեւս համարվում է կոալիցիայի անդամ, բայց եկեք անկեղծ լինենք՝ այդ կոալիցիան ձեւական կոալիցիա է եղել, որովհետեւ իշխող կուսակցությունը բացարձակ մեծամասնություն է ունեցել եւ երբեք իր գործընկերոջ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կամ ՕԵԿ-ի ձայների կարիքը խորհրդարանում չի զգացել»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ