News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 26
USD
482.47
EUR
544.52
RUB
6.1
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության` Բաքվի զորամասերից մեկում անցկացված ստուգումների արդյունքում մեծ քանակությամբ վառելիքային յուրացումների դեպք է բացահայտվել: Այդ մասին հաղորդում է Milaz.info կայքը` վկայակոչելով իր աղբյուրները: Տեղեկության մեջ նշվում է, որ ստուգումների հետեւանքով ձերբակալվել են գումարտակի հրամանատարը` կոչումով մայոր, ինչպես նաեւ երկու սերժանտ եւ մեկ կրտսեր սպա:

Նշենք, որ Milaz.info կայքի հաղորդմամբ, ստուգումներ են անցկացվել նաեւ Ադրբեջանի բարձրագույն ռազմական դպրոցում, ինչ արդյունքում ձերբակալվել է դպրոցի գլխավոր խոհարարը: Նշվում է, որ հանցագործության բացահայտման գործընթացում մասնակցել են նաեւ Ռազմական Ոստիկանության ներկայացուցիչները:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ