News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դամասկոսը պատրաստ է իրագործել ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագիրը ապրիլի 10-ից ոչ ուշ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», ապրիլի 2-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարել է ինքը` Քոֆի Անանը:

Անանի ծրագրով, սկսած ապրիլի 10-ից Սիրիայում հակամարտության կողմերը 48 ժամ կունենան ռազմական գործողությունները դադարեցնելու համար: Նաեւ սիրիացի զինվորականները պետք է ծանր սպառազինությունը դուրս բերեն քաղաքներից, սկսեն զորքերի դուրսբերումը, գրում է «Ինտերֆաքսը»:

Միեւնույն ժամանակ, թեեւ Սիրիայի իշխանությունները պատրաստակամ են փոխզիջման գնալու, ապրիլի 1-ին Ստամբուլում «Սիրիայի բարեկամների» հանդիպմանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել միջազգային հանրությանն անհապաղ միջամտել իրավիճակին ռազմական ներխուժման միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ