News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրագոտում գործազրկության միջին մակարդակը փետրվարին կազմել է 10,8 տոկոս, ինչը վերջին 15 տարում ռեկորդային ցուցանիշ է:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Eurostat-ը, գործազուրկների թիվը փետրվարի համեմատ ավելացել է 162 հազարով, հասնելով 17,13 մլն-ի, ինչը 1,47 մլն-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ամենից շատ գործազուրկներ այսօր կան Իսպանիայում (23,6 տոկոս), Հունաստանում (21 տոկոս) եւ Պորտուգալիայում (15 տոկոս):

Ամենից ցածր գործազրկության մակարդակն արձանագրվել է Ավստրիայում (4,2 տոկոս):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ