News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Չինացի փրկարարները ժամերով պայքարել են երկու տարեկան երեխայի կյանքը փրկելու համար, ով ընկել է 12 մետր խորություն ունեցող ջրհորը, մինչեւ այն պահը, երբ նրանց օգնության է հասել ժամանակակից էլեկտրոնային գաջեթը` Apple iPhone սմարթֆոնը:

Ինչպես հաղորդում են չինական լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել մարտի 31-ին: Դեռեւս չպարզված հանգամանքներում, փոքրիկ չինացին ընկել է 30 սմ տրամագիծ ունեցող ջրհորը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները երկար ժամանակ չէին կարողանում հասկանալ, թե կոնկրետ որտեղ է գտնվում երեխան:

Նրան դուրս բերելու մի քանի անհաջող փորձերից հետո, որոշվել է ջրհորի մեջ iPhone իջեցնել` տեղանքն ուսումնասիրելու հատուկ ծրագրով:

Երեխայի տեղը անմիջապես պարզվել է, որից հետո նրան դուրս են բերել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ