News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

BMW ընկերությունը տարածել է նոր սպորտային մոդելի` BMW i8 –ի լուսանկարները:

Ինչպես տեղեկացնում է  NEWSru.com-ը, բաց i8-ը ունի 223 ձիաուժ հզորությամբ տուրբոշարժիչ եւ 130 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչ: Երկու շարժիչներն էլ կարող են աշխատել ինչպես առանձին, այնպես էլ միասին` զարգացնելով ավելի քան 350 ձիաուժ հզորություն:

Սպորտային մոդելը էլեկտրաքարշով կարող է անցնել 35 կմ, իսկ կենցաղային ցանցից մարտկոցների լիցքավորման համար կպահանջվի մոտ երկու ժամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ