ԱՄՆ-ի Քրիստոնեական համալսարանում ապրիլի 2-ի երեկոյան կազմակերպված հրաձգության զոհ է դարձել յոթ մարդ: Նվազագույնը ինը մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Ականատեսները պնդում են, որ ուսումնական հաստատության պատերի ներսում շուրջ 30 կրակոց է հնչել:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, անհայտ անձը կրակ է բացել Քալիֆորնիա նահանգի Օքլենդի «Օյքոս» Քրիստոնեական համալսարանում: Դեպքը տեղի է ունեցել երեւանյան ժամանակով ապրիլի 2-ի երեկոյան:
Իրավապահ մարմինների աշխատակիվները արդեն բռնել են անհայտ անձին, ով կրակ էր բացել ուսանողների եւ դասախոսների ուղղությամբ:
Կասկածյալը 40-ամյա տղամարդ է` ասիական արտաքինով եւ ամուր կազմվածքով: Ոստիկանության աղբյուրները հաղորդում են, որ չարագործը կորեական ծագմամբ տղամարդ է եղել: Հանցանքի դրդապատճառներն անհայտ են:




























