News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ իր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ՀՀԿ-ականները կիրակի օրը Սերժ Սարգսյանի հետ քննարկել են ապագա կառավարության կազմը: «Սարգսյանը նշել է, որ ընտրություններից հետո զգալի փոփոխություններ են անհրաժեշտ ապագա կառավարությունում: Բայց չնայած դրան, ըստ նախնական տարբերակի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առայժմ շարունակելու է պահպանել պաշտոնը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` ՀՀԿ-ն դժգոհ է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի աշխատանքից, դրա համար էլ որոշել են նրան ապագայում նշանակել որեւէ երկրի դեսպան: Անհրաժեշտություն է համարվել, որ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նախարարական պորտֆելները փոխարինեն պատգամավորի մանդատով: Հետաքրքիր է, բայց ՀՀԿ-ում քննարկվել է նաեւ ՕԵԿ փոխնախագահ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի ապագայի հարցը: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` նա կնշանակվի նորաստեղծ ներքին գործերի նախարար:

Փորձեցինք տեղեկությունը ճշտել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից, ով, ըստ Էության, չի հերքել լուրը` ասելով, թե իրենք ընտրություններից հետո են ապագա կառավարության ծրագրերը մշակելու. «Իսկ ընտրությունները կախված են ՀՀ քաղաքացու քվեից, եւ երբ ՀՀԿ-ն հաղթի, որին ես չեմ կասկածում, այդ ժամանակ մենք ավելի ռեալ կքննարկենք ապագա կառավարությունը»,- գրում է «Ժողովուրդ»-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ