News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քաղաքականությունը չպետք է մշակել ագրեսիվության վրա, բայց դա չի նշանակում, որ մենք հետ ենք կանգնում մեր պահանջատիրական սկզբունքներից: «Երկիր»-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Թուրքիայի արտաքին քարոզչությանը եւ դրա վրա ծախսվող հսկայական գումարներին, ասել է ՀՅԴ Հայ Դատի Թեհրանի հանձնախմբի նախագահ Սուրիկ Աբնուսյանը:

«Ըստ նրա` Թեհրանի հայ համայնքի հիմնական գործունեությունը արտաքին ճակատում կենտրոնացած է իրանցի մտավորականության շրջանում Հայ Դատի եւ հայ ժողովրդի նկատմամբ դրական տրամադրվածություն ստեղծելուն, իսկ ներքին ճակատում հայ համայնքը հստակ ծրագրեր է մշակում` նոր սերնդին սովորեցնելու, թե ինչ է Ցեղասպանությունը, Հայ դատը:

«Հայ համայնքն Իրանում շատ երկար անցյալ ունի, եւ նրանք ծանոթ են հայ ժողովրդի մեծ դերակատարությանը, որ ունեցել են Իրանի մշակութային ու քաղաքական կյանքում: Ավելի դժվար է, երբ հարցն առնչվում է քաղաքագետներին, որովհետեւ անհատ առ անհատ փորձում ենք ծանոթացնել նրանց մեր պատմությանը»,- նշեց Ս. Աբնուսյանը:

Նրա խոսքերով` իրանցիների վերաբերմունքը դեպի տեղացի հայերը խիստ դրական է ու բարեկամական, ու թեեւ քաղաքական հարթության վրա դեռ անելիքներ շատ կան, սակայն արդեն իսկ ակնառու է նրանց դրական վերաբերմունքը Ղարաբաղի հարցում:

«Նույնիսկ եթե չեն էլ հայտարարում, եւ ցանկալի է, որ չհայտարարեն, պարզ է, որ Իրանն ակնհայտորեն Հայաստանի կողմն է: Ցավոք, Ցեղասպանության հարցում դեռ անծանոթություն է տիրում, եւ մեր հիմնական նպատակն է արխիվներից հանել այն փաստաթղթերը, որոնցում Թեհրանը, որպես պետականություն, իր դիրքորոշումներն է ցույց տվել»,- հավելեց ՀՅԴ գործիչը»,- գրում է «Երկիր»-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ