News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ում Հայաստանի ու Գրենադայի մշտական ներկայացուցիչներ` Կարեն Նազարյանը եւ Դեսիմա Ուիլիամսը ստորագրել են երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նյու Յորքում ՀՀ մշտական ներկայացուցչության շենքում Համատեղ հայտարարության ստորագրման արարողությանը հետեւել է երկու դեսպանների զրույցը, որի ժամանակ կարեւորվել են երկկողմ համագործակցության խթանումը եւ երկուստեք պայմանավորվել  ակտիվացնել շփումները ՄԱԿ-ի ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Նշենք, որ Գրենադան գտնվում է Կարիբյան ծովի հարավ աեւելյան մասում եւ զբաղեցնում է 339 ք/կմ տարածք: 2010թ մարդահամարի տվյալներով կզղու վրա ապրում են մոտ 108 հազար բնակիչներ, որոնց մեծամասնությունն ունեն աֆրիկյան ծագում: Երկրի կառավարումը հիմնված է բրիտանական խորհրդարանական համակարգի վրա, իսկ տնտեսությունը զարգանում է ի շնորհիվ տուրիզմի եւ կրթության բնագավառներում մատոցվող ծառայությունների եւ գյուղատնտեսական ապրանքների արտահանման (հիմնականում մշկընկույզ, կակաո) միջոցով: Գրենադան ՄԱԿ-ի անդամ է 1974թ.-ից, ինչպես նաեւ անդամակցում է միջկառավարական, միջազգային ու տարածաշրջանային այլ կառույցներին, ներառյալ` Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, Համաշխարհային բանկին, Արժույթի միջազգային հիմնադրամին, Ամերիկյան պետությունների կազմակերպությանը եւ Արեւելյան կարիբյան տարածաշրջանի անվտանգության համակարգին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ