News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Վրաստանի Հայ Համայնք»-ը դիմել է Թբիլիսիի քաղաքապետարանին եւ Քաղաքային խորհրդին (օրենսդիր մարմնին)` խնդրելով թույլ տալ քաղաքում տեղադրել հուշաքար` նվիրված 1915-23 թթ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Մենք, ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիներս, թվով Վրաստանում երկրորդ, Թբիլիսիում` առաջին ազգային փոքրամասնությունն ենք: Չնայած բազմաթիվ դիմումներին եւ խնդրանքներին, առ այսօր 1915-23 թ.թ. Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված ոչ մի հուշարձան-խորհրդանիշ Թբիլիսիում չունենք:

Մենք` ներքոստորագրյալներս, խնդրում ենք հաշվի առնել մեր արդարացի ցանկությունը եւ համայնքին իրավունք տալ 1915-23 թթ. Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշաքար տեղադրել»,- ասված է դիմումում:

Դիմումի տակ ստորագրել են «Վրաստանի Հայ Համայնքը» (ՎՀՀ), «ՎՀՀ Ուսանողական միությունը», «ՎՀՀ Երիտասարդական միությունը» եւ «ՎՀՀ Պատանեկան միությունը»:

Հիշեցնենք, որ «Վրաստանի Հայ Համայնքը» բազմաթիվ տարիների ընթացքում դիմում է քաղաքային իշխանություններին` խնդրելով հուշարձան տեղադրելու իրավունք տալ, սակայն Թբիլիսիի քաղաքապետարանն անտեսում է 1915-23 թթ. Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան ունենալու` թբիլիսահայերի ցանկությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ