News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողներն, ապրիլի 2-ի ուշ երեկոյան, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, Հյուսիսային պողոտայի եւ Պուշկինի փողոցի խաչմերուկից՝ «Հունդայի էլանտրա»  մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել երկու երիտասարդի: 

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է սրվակ՝ դեղնականաչավուն զանգվածով:

Ըստ երիտասարդներից մեկի հայտարարության՝ հայտնաբերվածը մարիխուանա թմրամիջոց է, որը Նորագավիթի դաշտից հավաքել է 2011 թ. աշնանը՝ իր օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է նախաքննություն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ