News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի հետ վիզային ռեժիմի թեթեւացումը կարող է լավ ցատկահարթակ հանդիսանալ գործարար կապերի աշխուժացման համար: Այդ մասին այսօր` ապրիլի 3-ին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը: Նրա խոսքով` Բուլղարիան արդեն ճկուն վիզային ռեժիմ է հաստատել Ռուսաստանի ու Թուրքիայի հետ: Բ. Բորիսովը չբացառեց նաեւ, որ Սոֆիա-Մոսկվա ավիաչվերթում Երեւանի «Զվարթնոցն» ընտրվի որպես միջանկյալ օդանավակայան:

Ասուլիսի ընթացքում բուլղարացի լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Բուլղարիայում հնարավոր չէ հայկական կոնյակ գտնել: Ի պատասխան` ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանն ասաց, որ հաշվի կառնվի բուլղարացի սպառողների պահաջը եւ կտրուկ կընդլայնվի կոնյակի արտահանումը Բուլղարիա: Վարչապետը բուլղարացի հյուրերին խոստացավ երեկոյան բանկետում անպայման կոնյակ հյուրասիրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ