News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը կայանալու է ապրիլի 6-ին, Աստանայում, իսկ օրակարգում ընդգրկված է 18 հարց: Այդ մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Այսպես, նախարարները քննարկելու են փոխգործակցությունը անվտանգության եւ պաշտպանության հարցերում, ճգնաժամային իրավիճակների եւ ֆինանսական հետախուզության կարգավորումը, քննարկելու համագործակցության նախագծերը զինված ուժերի ինժեներական ապահովման հարցում, նաեւ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի ձեւավորման համաձայնագիրը:

Համապատասխան որոշումների նախագծերը ընդգրկվելու են ԱՊՀ երկրների ղեկավարների եւ կառավարությունների ղեկավարների խորհուրդների օրակարգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ