News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Մաշտոցի պուրակում այսօր` ապրիլի 3-ի կեսօրին նախատեսված ապամոնտաժումը տեղի չունեցավ:

Կրպակների ապամոնտաժումը նախատեսված էր ժամը 13-ին, բայց ապամոնտաժող բրիգադը Մաշտոցի պուրակ այդպես էլ չժամանեց: Թե տեղի ոստիկանները Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ, թե բնապահպան ակտիվիստները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, թե տեղյակ չեն, թե ինչու ապամոնտաժումը այդպես էլ տեղի չունեցավ:

Ավելի ուշ պուրակ ժամանեց ապամոնտաժող բրիգադի անդամ, ճարտարապետ  Օշին Եղիազարյանը, ով նշեց, թե մինչեւ այսօր` ժամը 17-ը ապամոնտաժող բրիգադը չի լինի: Սակայն ժամը 5-ից հետո այգում ժողով է նշանակված, որին ամպայման կգան կմասնակցեն: Հարցին, թե այդ դեպքում ինչու էին ասել, որ ժամը 13-ին կլինեն, «ապամոնտաժողը» արձագանքեց. «Մենք հարց էինք տվել, որ մինչեւ այդ ժամը պատասխանեին, բայց իրենք չեն պատասխանել, բայց չենք ասել, որ եթե մինչեւ ժամը մեկը չպատասխանեն, կջարդենք»:

Երեկ նախաձեռնության անդամները հայտարարություն էին տարածել, որում նշել էին, թե ապրիլի 3-ին, ժամը 13:00-ին լրանում է պատկան մարմիններից իրենց պատասխանելու վերջնաժամկետը:

Հայտարարության մեջ ասվում էր. «Ապրիլի 3-ին ժամը 13։00-ին լրանում է այս հարցում իրավասու պետական մարմնին հայտնաբերելու համար Հայաստանի իշխանություններին տրամադրված ողջամիտ ժամկետը։ Եթե մինչեւ նշված ժամկետի լրանալը ոչ մի իրավասու պետական մարմին ի հայտ չգա, մենք կհամարենք, որ հանրության ներկայացուցիչների լսված լինելու իրավունքը վերջնականապես մերժված է իշխանությունների կողմից:

Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք Հայաստանի իշխանություններին` որ նման դեպքում ոստիկանությունը չի կարողանա խոչընդոտել Մաշտոցի պուրակում մեր արդար աշխատանքի իրականացմանը։ Միաժամանակ հորդորում ենք բոլորին ընդունել, որ սեփականությունը մեր երկրում պետք է պաշտպանվի օրենքով, այլ ոչ թե ոստիկանների կամ այլոց ֆիզիկական ուժի միջոցով։

Հիշեցնում ենք, նաեւ մեր այն հայտարարությունը, որ եթե Հայաստանի իշխանությունները համարում են Մաշտոցի պուրակում կառուցված շինությունները օրինական սեփականություն, ապա պատրաստ ենք այդ  շինությունները ապամոնտաժելու մասին մեր ընդունած գիտակից որոշման համար կրել օրենքով նախատեսված պատասխանատվությունը»:

Լուսանկարները` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ