News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը «Կենաց ծառ» միջազգային մրցանակ է ստացել:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան գրասենյակում կայացել է Ազգային, մշակութային եւ հոգեւոր ժառանգության  վերածննդի  բարեգործական հիմնադրամի «Կենաց ծառ»  միջազգային մրցանակի դափնեկիրների ավանդական մրցանակաբաշխությունը:

Այս տարի մրցանակի համար առաջադրվել էին ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս Գալին, Մոսկվայի  Ռերիխի անվան թանգարանի տնօրեն Լյուդմիլա Շապոշնիկովան, հնդկաստանցի քաղաքական գործիչ եւ փիլիսոփա Քարան Սինգհը, ինչպես նաեւ ֆրանսահայ  հանրահայտ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ