News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2001-2007 թվականներին Հայաստանը լքել է 150 հազար մարդ, իսկ 2008թ. միգրացիոն հոսքի մասնագիտական եւ խորքային հետազոտություն չի իրականացվել: Այդ մասին, այսօր` ապրիլի 3-ին, Կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Պետական միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը:

Հարցին, թե ինչո՞ւ նման հետազոտություններ չեն իրականացվել, Եգանյանը պատասխանել է. «Ինչո՞ւ պետությունը չի ֆինանսավորում: Նախկինում բոլոր հետազոտություններն իրականացվել են միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ:

Սխալ է պնդել, թե միգրացիայի տեմպերն ուժեղացել են»: Նա նաեւ հայտարարել է, թե արտագաղթի ծավալները մնացել են նույնը, ինչ 2001-2007 թվականներին, այն է` ամեն տարի երկիրը լքում է 25 հազար մարդ: «Ինձ ապշեցնում է հենց դա, որ նույն թիվն է:

Արտագաղթի ծավալների ի՞նչ աճի մասին կարող է խոսք լինել»:

Լրագրողների դիտարկմանը, թե 25 հազարն էլ փոքր թիվ չէ, Եգանյանն ասել է. «Ցավալի է, իհարկե, լսել անգամ մեկ մարդու հեռանալու մասին»: Իր հերթին Հայաստանի ԵՄ խորհրդատվական խմբի ներկայացուցիչ Էլեոնորա Վերգերը, մեկնաբանելով Հայաստանի եւ ԵՄ միջեւ ստորագրված «Ազատ տեղաշարժման հարցում համագործակցության մասին» հռչակագիրը, հայտարարել է. «Չեմ կարծում, որ մինչեւ Հայաստանում բարենպաստ պայմաններ չստեղծվեն, այդ հռչակագրի կիրառումը նպաստի ԵՄ-ից Հայաստան ներգաղթողների թվի հոսքին»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ