Եվրոպական միությունը շարունակում է ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ վստահության միջոցների ամրապնդման առաջարկների նոր փաթեթի քննարկումը: Այդ մասին Բաքվում կայացած ճեպազրույցին ասել է ԵՄ եվրոպական հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Նա նկատել է, թե տվյալ փուլում ինքը պատրաստ չէ բացահայտել տվյալ փաթեթի բոլոր դետալները: «Չեմ կարող ասել, որ առաջին հերթին մենք բավարար փորձ ունենք այդ հարցում: Երկրորդ, մեր խնդիրը ոչ թե հակամարտության կարգավորումն է, այլ հասարակ մարդկանց մակարդակով շփումների հաստատումը»,- ասել է Ֆյուլեն, հաղորդում է APA-ն: