News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն ապրիլի 4-ին Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թաստրոնում կհանդիպի Հայաստանի բուհերի ռուսական բանասիրության ֆակուլտետների եւ բաժինների ուսանողների, հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների հայկական ասոցիացիայի երկրորդ նստաշրջանի պատվիրակաների հետ:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեցին Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության մամուլի ծառայությունից,  հանդիպման ընթացքում նախատեսվում է համագործակցության համաձայնագրի ստորագրում ` «Հարավկոսվկասյան երկաթուղի» ընկերության եւ Հայաստանում  «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության միջեւ` հումանիտար եւ կրթական ոլորտներում ծրագրերի իրականացման համար, որոնք առաջին հերթին ուղղված են ուսանողներին, ինչպես նաեւ ՀԿԵ-ի ինժեներատեխնիկական անձնակազմի եւ աշխատակիցների  ռուսերենի զարգացամը: 

Ժամը 19:00-ին հանդիպման մասնակիցները կհրավիրվեն դիտելու ժամանակակից ռուս դրամատուրգ Յուրի Պոլյակովի «Համադասարանցիներ» պիեսի ներկայացումը, որը բեմադրվել է Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Գրիգորյանի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ