News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նարիշկինների առանձնատանը հայտնաբերված գանձը փորձել են գողանալ ենթակապալառու կազմակերպության բանվորները: Այդ տեղեկությունը «Ռոսբալտին» հաստատել են վերականգնողական աշխատանքներ իրականացնող «Ինտարսիա» ընկերության ներկայացուցիչները:

Մարտի 27-ի ուշ երեկոյան վերականգնող ընկերության ղեկավարությունը տեղեկացվել է անվտանգության ծառայության կողմից, որ  բանվորներին կանգնեցրել են գանձի մի մասը դուրս հանելու պահին: Դրանից հետո ապահովվել է գանձերի պահպանությունը:
Ներկայումս օպերատիվ գործողություններ են իրականացվում: Արդեն հայտնի է անձանց շրջանակը, որ փորձել է գողանալ առարկաները, նրանց հետ աշխատանքներ են տարվում:

Հիշեցնենք, որ Պետերբուրգում գտնվող հինավուրց տանը գանձ էին գտել 40 պարկերի մեջ, հազարից ավելի առարկաներ, հիմնականում արծաթե սպասք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ