News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության կենտրոնական գրասենյակում ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պաշտոնական դիտորդական առաքելության պատվիրակությանը` վերջինիս ղեկավար Ռադմիլա Շեքերինսկայի ղեկավարությամբ:

«Ժառանգությունից» NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը հանգամանալից քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական ընտրական գործընթացի սկզբունքներին համապատասխան անցկացնելու հրամայականը, ինչպեսեւ օրենսդրական դաշտի, լրատվամիջոցների լուսաբանումների, ընտրությունների կազմակերպման եւ ընտրական վեճերի հանգուցալուծման մարտահրավերները` Հայաստանի արդի պատմության մեջ առաջին իրապես ազատ ու արդար ընտրություններն անցկացնելու համար:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ