News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով, ապրիլի 3-4-ին պաշտոնական այցով Հայաստան կայցելի Ֆինլանդիայի հանրապետության ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյան:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում Ֆինլանդիայի ԱԳ նախարարին կընդունեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը:

Ապրիլի 4-ին տեղի կուենան Հայաստանի եւ Ֆինլանդիայի արտգործնախարարների բանակցությունները, որոնց կհետեւի համատեղ մամուլի ասուլիս:

Էրկկի Տուոմիոյան կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ ու ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ