News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 3-ին, ընդունել է Բուլղարիայի հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցներն ընդգծել են, որ հայ եւ բուլղար ժողովուրդների միջեւ պատմական խոր արմատներ ունեցող ջերմ, բարեկամական հարաբերություններն ամուր հիմք են միջպետական հարաբերությունների առավել ամրապնդման եւ տարբեր ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու համար:

Բուլղարիայի վարչապետը նշել է, որ այցի օրերին ՀՀ վարչապետի եւ կառավարության անդամների հետ հանդիպումների ժամանակ քննարկել են համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հավակնոտ ծրագրեր տնտեսության, մշակույթի, կրթության, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում, որտեղ, ըստ Բոյկո Բորիսովի, գործակցության զգալի ներուժ կա:

Վարչապետ Բոյկո Բորիսովը վստահեցրել է, որ Բուլղարիան պատրաստակամ է եվրաինտեգրման ճանապարհին աջակցելու եւ իր փորձով օգտակար լինելու Հայաստանին:

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովն անդրադարձել են նաեւ բուլղարահայ համայնքին՝ երկուստեք կարեւորելով հայ-բուլղարական երկկողմ կապերի ամրապնդման գործում Բուլղարիայի հայ համայնքի մեծ դերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ