News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ԱՊՀ գործադիր կոմիտեն դիտորդական առաքելություն է իրականացնելու 150-ից ավելի դիտորդներով:

Գործադիր կոմիտեն նամակներ է ուղարկել ԱՊՀ մասնակից-երկրներին, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին, Ռուսաստանի եւ Բելառուսի միության խորհրդարանական ժողովին` մասնակցության հայտեր ստանալու եւ մասնակիցների թիվը հստակեցնելու նպատակով:

Նախատեսվում է, որ ԱՊՀ դիտորդները Հայաստան կժամանեն ապրիլի 16-ին:

Նշենք, որ հրավերը ԱՊՀ գործադիր կոմիտեին ուղարկել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում անցկացվելու են մայիսի 6-ին: Այս պահին ԿԸՀ-ն գրանցել է 15 տեղական եւ մեկ միջազգային կազմակերպության` դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ