News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր` ապրիլի 3-ին, հանդիպել է Հայաստանում Հունաստանի դեսպանի պաշտոնակատար Վասիլիկի Դիկոպուլուի հետ:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկուստեք բարձր գնահատելով հազարամյակների ընդհանուր պատմություն  ու քաղաքակրթական նվաճումներ ունեցող բարեկամ  ժողովուրդների բարձր մակարդակի հարաբերությունները` կողմերը համոզմունք են հայտնել, որ հետայսու  տնտեսական, քաղաքական ու մշակութային կապերն ու փոխգործակցությունը երկու երկրների միջեւ էլ ավելի կամրապնդվեն:

Վասիլիկի Դիկոպուլուն արձանագրել է, որ հատկապես վերջին տարիներին Հայաստանը եվրաինտեգրման ուղղությամբ մեծ քայլեր է արել: Նա նշել է, որ Հունաստանը` որպես ԵՄ անդամ երկիր, պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերելու Հայաստանին ԵՄ տարբեր կառույցների հետ հարաբերությունները էլ ավելի ակտիվացնելու համար:

Հյուրի խնդրանքով անդրադառնալով գալիք խորհրդարանական ընտրություններին` պարոն Շարմազանովը մասնավորապես նշել է. «Մեզ համար շատ կարեւոր է, որ ընտրությունները լինեն ժողովրդավարական, իսկ հասարակությունը վստահի ու հավատա  բարեփոխումներին»:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, ղարաբաղյան ու կիպրական հիմնախնդիրներին, հայ-թուրքական հարաբերություններին, Հունաստանի տնտեսական ճգնաժամին ու դրա հաղթահարման ուղիներին, հայկական ու հունական համայնքների կենսական խնդիրներին ու փոխադարձ ինտեգրմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ