News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտաքին գործերի եւ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքէջերում հրապարակվել է «Ռիո+20» առաջընթացի գնահատման» ազգային զեկույցը:

Զեկույցում մանրամասն տեղեկություններ կան ինչպես Հայաստանի աշխարհարգրական ու բնապահպանական իրավիճակի, այնպես էլ սոցիալտնտեսական քաղաքականության վերաբերյալ: 

Գնահատականներ են առկա նաեւ 2000-2007 թթ. տնտեսական աճի վերաբերյալ: Նշված է մասնավորապես, որ 2000-2003 թվականների տնտեսական աճը հիմնականում պայմանավորված էր ներմուծման փոխարինմամբ եւ արտահանման առաջանցիկ աճով, իսկ 2003-2007 թվականներին այն հիմնված էր պահանջարկի վրա: «Սա էքստենսիվ աճող տնտեսության հետագիծ էր»,- նշված է զեկույցում:

Նշենք, որ 2012 թ. հունիսին Ռիո դե Ժանեյրոյում տեղի է ունենալու կայուն զարգացմանը նվիրված «Ռիո+20» գագաթաժողովը: Դրան մեր երկրի պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով գործում է համակարգող ազգային հանձնաժողով՝ բնապահպանության եւ արտաքին գործերի նախարարների գլխավորությամբ, ինչպես նաև թեմատիկ աշխատանքային խմբեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ