News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզային փրկարարական վարչությունում այսօր` ապրիլի 3-ին, ժամը 14:40-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բերդաշեն գյուղի անանցանելիության պատճառով անհնարին է դարձել հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար  վարչության օպերատիվ խումբը, սակայն երբ փրկարարները հասել են գյուղ, կինն ամուսնու հետ միասին հրաժարվել է փրկարարների օգնությունից, ինչպես նաեւ հիվանդանոց տեղափոխվելուց:

NEWS.am-ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը հետեւյալը պատմեց. «Անանցանելի, դժվար  ճանապարհներով փրկարարները գնացին հասան այդ մարդկանց, այդ կինը կանգնեց ասեց, որ արդեն ես ինձ լավ եմ զգում, ամուսինն էլ նշեց, որ էլ կարիք չկա հիվանդանոց տանելու»: Շիրակի մարզային փրկարարական վարչության պետի փոխանցմամբ, ընտանիքի անդամները կնոջ վատ վիճակի հետ կապված զանգահարել են ճգնաժամային կառավարման կենտրոն ու տեղեկացրել, որ շտապ օգնության կարիք ունեն, իրենք էլ անմիջապես օգնության են մեկնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ