News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Համաշխարհային լրատվամիջոցները սովորաբար հայտնում են հանրահայտ նկարիչների կտավների վաճառքի առասպելական գների մասին, սակայն այս անգամ ամեն ինչ հակառակն է եղել: Էնդի Ուորհոլի նկարը վաճառվել է ռեկորդային նվազագույն գումարով` ընդամենը 5 դոլարով:

Բրիտանացի կոլեկցիոներ եւ գործարար Էնդի Ֆիլդսն իր ընկերների հետ ճանապարհորդել է Նահանգներով եւ որոշել է այցելել ավտոտնակային վաճառքի, որն իր հետնաբակում կազմակերպել էր Լաս Վեգասի մերձակայքի բնակիչներից մեկը: Ի թիվս այլոց, Ֆիլդսը տղամարդուց գնել է մի քանի նկարներ, որոնք նա ձեռք է բերել ընդամենը 5 դոլարով:

Դրանց շարքում եղել է վառ կապույտ գույնի աչքերով տղամարդու նկար, որն ավելի մանրակրկիտ զննումից հետո պարզել են, որ ամերիկացի երգիչ Ռուդի Վելին է եղել, որը հայտնի էր 1930-ական թթ.-ներին: Ըստ Էնդի Ֆիլդսի`  նա  «Ուորհոլի ձեռագիրը ճանաչել է նրա նկարած արտիստի շրթունքներից»: Կոլեկցիոները նկարը տարել է գնահատողի մոտ, եւ նա հաստատել է գործարարի ենթադրությունը. աշխատանքը, որը բաժին էր հասել բրիտանացուն ընդամենը 5 դոլարով, արժե մոտավորապես կես միլիոն դոլար, հայտնում է vesti.ru-ն:  

Ինչպես պատմել է Ֆիլդսը, Ուորհոլն այդ կտավը նկարել է, երբ եղել է 10-11 տարեկան: Ֆիլդսը նախատեսում է Ուորհոլի անհայտ աշխատանքը հանձնել գեղարվեստի թանգարան, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան հիանալ նրանով:

Արեւմտյան լրագրողները չեն հայտնում, թե ինչպես է արձագանքել այդ լուրին բացառիկ նկարի նախկին տերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ