News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն այսօր` ապրիլի 3-ին, ընդունել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը: NEWS.am-ին ԱԺ-ից հայտնեցին, որ Սամվել Նիկոյանը ընդգծել է ՀՀ եւ ՌԴ միջեւ գործընկերային եւ ռազմավարական հարաբերությունները, որոնք հիմնված են երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության ու եղբայրության վրա, իրենց անմիջական արտահայտությունն են գտնում միջխորհրդարանական հարաբերություններում, որոնց թե Հայաստանում, թե Ռուսաստանում մեծ կարեւորություն է տրվում:

Նրա խոսքով` հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս ԱՊՀ եւ ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովների գործունեությանը եւ ակտիվորեն իր մասնակցությունն է բերում այդ շրջանակներում տարվող աշխատանքներում: Նիկոյանը կարեւորել է համագործակցությունը նաեւ Միջխորհրդարանական միության, ԵԱՀԿ, ԵԽ, ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովներում` նշելով, որ դեռեւս մեծ ներուժ եւ նոր ուղղություններ կան այդ կառույցներում փոխգործակցությունը խորացնելու, աշխատանքներն առավել համակարգված դարձնելու համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՌԴ արտգործնախարարը նշել է, որ այս տարի լրանում է նաեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին ՀՀ եւ ՌԴ միջեւ  ստորագրված պայմանագրի 15-ամյակը: Նա գոհունակություն է հայտնել, որ այս հոբելյանները նշվում են կոնկրետ գործերով` նկատելով, որ հայ-ռուսական հարաբերությունների բոլոր ոլորտներում առաջընթաց է արձանագրվում: Աճել են երկկողմ ապրանքաշրջանառությունը, ներդրումների ծավալը, համատեղ իրականացվող ծրագրերի քանակը, այդ թվում` միջուկային էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, հումանիտար, մշակութային եւ այլ բնագավառներում: ՌԴ արտգործնախարարը կարեւորել է  ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային միջխորհրդարանական կառույցներում փոխգործակցության ամրապնդումը:

Հանդիպման ընթացքում իրենց տեսակետներն են ներկայացրել նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը: Անդրադարձել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, դրանում Մինսկի խմբի դերակատարությանը, երկկողմ եւ տարածաշրջանային այլ խնդիրների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ