News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունում այսօր` ապրիլի 3-ին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի միջեւ համագործակցության համաձայնագիր է ստորագրվել: NEWS.am-ին ԿԳ նախարարությունից հայտնեցին, որ համաձայնագրով կմշակվեն ՀՀ բուհերի ազգային վարկանիշային աղյուսակներ, որոնց միջոցով կստեղծվի բարձրագույն կրթության վերաբերյալ համապարփակ եւ թափանցիկ դասակարգման համակարգ, ինչպես նաեւ, բարձր առաջադիմություն արձանագրած ուսանողներին խրախուսելու նպատակով կանցկացվի «Լավագույն ուսանող» հանրապետական մրցութը` հայտնաբերելու եւ խրախուսելու լավագույն ուսանողներին եւ այն վերածելու հանրապետական փառատոնի: Ըստ համաձայնագրի մյուս կետի` նախատեսվում է ստեղծել հանրակրթական դպրոցների շուրջ 230 անուն դասագրքերի եւ մեթոդական ձեռնարկների ամբողջական էլեկտրոնային շտեմարան, որը ոչ միայն հասանելի կլինի ներբեռնման համար, այլ նաեւ կլուծի համացանցում հայալեզու կրթական բովանդակության հարստացման եւ դասագրքերի մատչելիության խնդիրը` ուսումնամեթոդական պաշարների միասնական տարածք ստեղծելու հարցում: Համաձայնագրի վերջին կետով նախատեսվում է Հայաստանի տարածքում գործող 107 ավագ դպրոցում տեղադրել անլար ինտերներտ /WI-FI/, որը դպրոցականների կողմից ուսումնական գործընթացում, ինչպես նաեւ ազատ ժամանցի ընթացքում կօգտագործվի միայն կրթական, ուսումնական եւ սոցիալական նպատակներով:

«Պետությունը շահագրգռված է մասնավոր հատվածի` կրթության ոլորտի զարգացման մեջ ներդրումներ կատարելու գործընթացում: Մենք սոցիալական գործընկերության եւ բիզնեսի սոցիալական պատասխանատվության ընդլայնման ջատագովներն ենք: Ցավոք, Հայաստանում բիզնես հատվածն ամբողջությամբ չի գիտակցում կրթության ոլորտում ներդրումներ կատարելու կարեւորությունը ոչ միայն երկրի, այլ նաեւ սեփական բիզնեսի ապագա զարգացման տեսանկյունից»,- իր խոսքում նշել է Աշոտյանն ու ընդգծել, որ այս համաձայնագիրը եզակի է իր բնույթով, քանի որ փաստաթղթում ամրագրված 5 հիմնական գործողությունները բխում են ՀՀ կառավարության 2012-ի կրթության ոլորտի գերակայություններից:

Համաձայնագրում ամրագրված հինգ հիմնական ծրագրերի իրականացման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարելու է շուրջ 37մլն դրամ ներդրում:

Տպել
Ամենաշատ