News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2012-ի շինբարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքին անձամբ ծանոթանալու նպատակով, այսօր` մարտի 3-ին, այցելել է Էրեբունի վարչական շրջան:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տարոն Մարգարյանը նախ ծանոթացել բակերում, հանգստի գոտիներում, այգիներում եւ պուրակներում իրականացվող բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքերին, զրուցել բնակիչների հետ, լսել առաջադրվող խնդիրներն ու տեղում պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնել բնակիչների առաջարկները եւ նրանց եւս մասնակից դարձնել վարչական շրջանում իրականացվող ծրագրերին:  

Արցախի 8 հասցեի բակում քաղաքապետի այցելության պահին եզրաքարերի նորոգման աշխատանքներ էին ընթանում: Ամբողջությամբ բարեկարգվում եւ կանաչապատվում են նաեւ  Գուրգեն Մահարի 39 եւ Ազատամարտիկների 76 շենքերի բակերը: Այստեղ կտեղադրվեն նոր զրուցարաններ եւ նստարաններ, իսկ փոքրիկների համար կկառուցվեն խաղահրապարակներ:

Տարոն Մարգարյանն էլ խոստացել է բակերի բարեկարգման ավարտից հետո կրկին այցելել ու բնակիչների հետ կատարել դրանց պաշտոնական բացումը: Վարչական շրջանի պատասխանատուներն էլ զեկուցել են, որ տարվող աշխատանքների ընթացքը մշտական հսկողության տակ է եւ վստահեցրել են, որ դրանք կավարտվեն սահմանված ժամկետում:

Բարեկարգմանը զուգահեռ վարչական շրջանում նաեւ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում: Քաղաքապետարանի ծրագրով հիմնանորոգվող Նոր Արեշ 44 փողոցում կատարվող աշխատանքներին տեղում հետեւել է նաեւ Տարոն Մարգարյանն ու համոզվել, որ դրանք ընթանում են լայն թափով եւ, որ կարեւոր է, ավելի քան 30 տարի նորոգման կարիք ունեցող այս փողոցի բնակիչները եւս գոհ են աշխատանքից:

Քաղաքապետն այցելել է նաեւ վարչական շրջանի Մանկական այգի, որտեղ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Այս այգու բարեկարգման խոստումը Տարոն Մարգարյանը տվել էր բնակիչներին նախորդ տարեվերջին այստեղ կազմակերպված ծառատունկի ժամանակ: Ըստ այդմ ամբողջությամբ փոխվում, արդիականացվում է արտաքին լուսավորության ցանցը, բարեկարգվում եւ կանաչապատվում է այգու ողջ տարածքը: Ծրագրի համաձայն, այգին կունենա նաեւ ոռոգման նոր համակարգ:

«Միայն այս տարվա ընթացքում ամեն վարչական շրջանում նախատեսել են բարեկարգել 20-30 բակ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Տպել
Ամենաշատ