News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, այսօր` ապրիլի 3-ին, Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորած պատվիրակությանը:

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ արեգին Բ-ն նշել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները, համահունչ հայ եւ բուլղար ժողովուրդների պատմական բարեկամությանը, առաջընթաց են ապրում եւ զարգանում` ընդգրկելով համագործակցության տարբեր ոլորտներ: Նա ուրախությամբ հաստատել է, որ առաջիկայում ավարտին կհասցվի Սոֆիայի առաջնորդանիստ հայկական եկեղեցու կառուցումը:

Իր հերթին Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, ուրախություն հայտնելով հանդիպման առիթով,  անդրադարձել է Բուլղարիայում եկեղեցի-պետություն հարաբերություններին, մասնավորաբար պետության զորակցությանը Բուլղար Եկեղեցուն` պատմական վանքերի ու եկեղեցիների նորոգման եւ նոր եկեղեցիների կառուցման գործում:

Խոսելով երկու երկրների հարաբերությունների մասին, Բորիսովը կարեւորել է պատմության ընթացքում երկու ժողովուրդների կերտած բարեկամության ու կապերի պահպանումը եւ հետագա զարգացումը: 

Հանդիպման ընթացքում Բուլղար ուղղափառ եկեղեցու եւ Բուլղարիայի հոգեւոր կյանքի վերարթնության մասին նաեւ տեղեկություններ է փոխանցել պատվիրակության անդամ Նաթանայել միտրոպոլիտը:

Վերջում Գարեգին Բ-ն եղբայրական իր սերն ու բարեմաղթանքներն է փոխանցել Բուլղար ուղղափառ եկեղեցու պետ Մաքսիմ պատրիարքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ