News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Հայկական հեռուստաընկերությունները որոշակիացնում են վճարովի եթերային ժամանակը եւ դրանց գները, որը նախատեսված է խորհրդարանական ընտրություններում պայքարող քաղաքական ուժերի քաղաքական գովազդի համար:

«Հ2» հեռուստաընկերությունը համապատասխան եթերային ժամանակ կտրամադրի. շաբաթվա առաջին վեց օրերին` 18:00-ից մինչեւ 24:00-ն ընկած ժամանակահատվածում, կիրակի` առավոտյան ժամը 10:00-ից մինչեւ 24:00-ը:

Քաղաքական գովազդի մեկ րոպեն արժե 60 հազար դրամ, ներառյալ ԱԱՀ-ն: Աշխատանքային օրերին եւ շաբաթ օրը` արժե 30 հազար դրամ, ներառյալ ԱԱՀ-ն: Յուրաքանչյուր կուսակցությանը տրամադրվում է օրական 10 րոպեից ոչ ավելի եթերաժամ:

«Շանթ» հեռուստաընկերությունում վճարովի եթերաժամի արժեքը կազմում է 120 հազար դրամ մեկ րոպեի համար, ներառյալ ԱԱՀ-ն: Քաղաքական գովազդի համար հատկացվելու է ժամը 18:00-ից 20:00-ն, իսկ յուրաքանչյուր կուսակցության կամ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուի հատկացվելու է օրական 6 րոպեից ոչ ավելի ժամանակ: 

«Արմենիա» հեռուստաընկերությունում վճարովի եթերային ժամանակը նախատեսված է ամեն օր ժամը 18:00-ից մինչեւ 20:00-ը, յուրաքանչյուր կուսակցությանը հատկացվում է 6 րոպեից ոչ ավելի ժամանակահատված: Հեռուստաալիքում եթերի մեկ րոպեն արժե 110 հազար դրամ, ներառյալ ԱԱՀ-ն: 

«Երկիր-մեդիա» հեռուստաալիքը այդ նպատակով մի քանի ժամանակահատված է առանձնացրել` երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ եւ շաբաթ` 18:40-ից մինչեւ 19:00-ը, 21:45-ից մինչեւ 22:00-ն եւ 23:00-ից մինչեւ 23:40-ը, երկուշաբթի, հինգշաբթի եւ կիրակի` 19:40-ից մինչեւ 20:00, 21:45-ից մինչեւ 22:00-ն եւ 23:00-ից մինչեւ 23:40-ը: Ամեն օր յուրաքանչյուր կուսակցությանը հատկացվում է 7 րոպեից ոչ ավելի ժամանակահատված: Մեկ րոպե եթերային ժամանակն արժե 30 հազար դրամ, ԱԱՀ-ն ներառված չէ:

Հիշեցնենք, որ նախօրեին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցող քաղաքական ուժերին հատկացվող անվճար եւ վճարովի նախընտրական եթերաժամի ժամանակացույցը: Այսպիսով, ընթացիկ տարվա ապրիլի 8-ից 22-ը ներառյալ, Հանրային հեռուստաընկերությունը կուսակցությունների նախընտրական քարոզչությունը կհեռարձակի օրը 2 րոպե անվճար եւ մինչեւ 4 րոպե վճարովի հիմունքներով, ապրիլի 23-28-ը՝ օրը 2 րոպե անվճար եւ մինչեւ 5 րոպե վճարովի հիմունքներով: Իսկ ապրիլի 29-ից մինչեւ մայիսի 4-ը՝ օրը 3 րոպե անվճար եւ մինչեւ 5 րոպե վճարովի:

Հանրային ռադիոն կուսակցությունների քարոզչությունը կհեռարձակի ապրիլի 8-25-ը օրական 2 անգամ՝ 2-ական րոպե անվճար եւ մինչեւ 3-ական րոպե վճարովի, ապրիլի 26-28-ին՝ օրական 2 անգամ՝ 2-ական րոպե անվճար եւ մինչեւ 4-ական րոպե վճարովի հիմունքներով, իսկ ապրիլի 29-ից մինչեւ մայիսի 4-ը՝ օրական 2 անգամ՝ 3-ական րոպե անվճար եւ մինչեւ 4-ական րոպե վճարովի հիմունքներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ